Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Ա․ Սարգսյանի Մարտի 8-ի շնորհավորանքը

Մարտի 8, 2025

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի սիրելի՛ աշխատակցուհիներ, ուսանողուհիներ, սիրելի՛ կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ:

Կանանց դերը եղել և մնում է մեծ ու կարևոր՝ առողջ և կիրթ հասարակություն ձևավորելու և մեր երկրի զարգացման գործում։

Եղե՛ք հաջողակ և կենսուրախ, սիրող և սիրված, արժանին հարգող և արժանիորեն հարգված։

Գիտությամբ, կրթությամբ, ձեր հմայքով ու տաղանդներով նվաճե՛ք ձեր նշագծած բոլոր բարձունքները, սփռե՛ք լույս ու ջերմություն՝ շարունակելով գեղեցկացնել ձեզ շրջապատող միջավայրը։


Հարգանքով՝

ՀՀ
ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյան