«Գիտության շաբաթ․ Հայաստան 2025»․ ԳԿՄԿ Դեղագործական քիմիայի ամբիոնի տաղավարը
Հոկտեմբերի 6, 2025
Ի թիվս իր մի շարք այլ ամբիոնների՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) Դեղագործական քիմիայի ամբիոնը ևս բացեց իր մեկշաբաթյա գիտական տաղավարը՝ մասնագիտական գիտելիքներ փոխանցելու դեղագիտության ոլորտով հետաքրքրված լայն հանրությանը։
Տաղավարը տեղակայված է Ազատության հրապարակում։ Այնտեղ իրենց պատրաստակամ հերթապահությունն են իրականացնում ԳԿՄԿ դեղագիտության մագիստրանտները՝ ամբիոնի վարիչ, ք․գ․թ․ Արփինե Հարությունյանի հետևողական աջակցությամբ։
Տաղավարը լի է լինում ամենատարբեր տարիքի հարցասեր այցելուներով, որոնց մագիստրանտները դիմավորում են տեսական և փորձարարական տեղեկատվությամբ, մասնագիտական ջերմ զրույցով։