Գլխավոր էջ





ԳԿՄԿ-ում կայացավ «AI-ը բուհական միջավայրում» շարքի հերթական սեմինարը

Ապրիլի 1, 2026

Ս․թ․ մարտի 31-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում (ԳԿՄԿ) կայացավ «AI-ը բուհական միջավայրում» խորագրով սեմինարաշարի հերթական հանդիպումը՝ նվիրված արհեստական բանականության (ԱԲ/ AI) գործիքների արդյունավետ կիրառմանը բուհական կառավարման և կազմակերպական գործընթացներում։

Սեմինարաշարը նախաձեռնվել է ԳԿՄԿ տնօրեն Արմեն Սարգսյանի կողմից՝ նպատակ ունենալով խթանել Կենտրոնում թվային լուծումների ներդրումը և բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։
Բացման խոսքում տնօրենը կարևորեց արհեստական բանականության դերը բուհական համակարգում՝ ընդգծելով դրա կիրառման լայն հնարավորություններն աշխատանքային գործընթացներում։

Հերթական սեմինարը վարեց տնօրենի օգնական Մարիամ Նիգոյանը՝ ներկայացնելով գեներատիվ AI-ի կիրառական ներուժը, հատկապես՝ բուհական աշխատանքների կառավարման համատեքստում։ Քննարկվեցին ինչպես ընդհանուր կազմակերպական խնդիրների լուծման գործիքակազմեր, այնպես էլ Կենտրոնի տարբեր ստորաբաժանումներում կիրառելի կոնկրետ AI լուծումներ։

Սեմինարին մասնակցում էին ԳԿՄԿ վարչական աշխատակազմի ներկայացուցիչները, ովքեր ակտիվորեն ներգրավվեցին քննարկումներին՝ անդրադառնալով տեխնոլոգիայի կիրառման գործնական հնարավորություններին և սահմանափակումներին։

Հանդիպումն անցավ կառուցողական և ինտերակտիվ մթնոլորտում, որի ընթացքում կատարվեց գեներատիվ AI-ի կիրառելիության ոլորտների նպատակային վերլուծություն՝ ըստ ստորաբաժանումների առանձնահատկությունների։

Ամփոփելով հանդիպումը՝ որոշում կայացվեց սեմինարաշարին հաղորդել շարունակական բնույթ՝ այն աստիճանաբար տեղափոխելով գործնական կիրառության հարթակ՝ ներառելով փորձարկումներ, վարժանքներ և կոնկրետ աշխատանքային օրինակների մշակում։

 

 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին