Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն հյուրընկալեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մ. Ապրեսյանին

Մարտի 1, 2016

Փետրվարի 26-ին  ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում հյուրընկալվեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մ. Ապրեսյանը:
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրայի «Տուրիզմի կառավարում» մասնագիտության մագիստրանտների հետ հանդիպան ընթացքում պարոն Ապրեսյանը նշեց, որ զբոսաշրջությունը համարվում է ՀՀ տնտեսության գերակա ուղղություններից մեկը, ինչպես նաև մանրամասն ներկայացրեց ՀՀ զբոսաշրջության ենթակառուցվածքները:
Հանդիպման ընթացքում ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ  պարոն Մ. Ապրեսյանը պատասխանեց երկրում զբոսաշրջության զարգացման հեռանկարներին վերաբերող բազմաթիվ հարցերի և ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Տուրիզմի կառավարում» մասնագիտության մագիստրանտներին հրավիրեց մասնակցելու զբոսաշրջության առաջիկա ֆորումին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում:
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ զբոսաշրջության զարգացման ոլորտում երկկողմանի համագործակցության վերաբերյալ: