Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Արմեն Սարգսյանի ամանորյա ուղերձը

Դեկտեմբերի 28, 2023

Սիրելի՛ ուսանողներ և գործընկերներ,

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ղեկավարության և ողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ մաղթելով ստեղծարար մտքի հաղթանակների, շարունակական հաջողությունների և նորանոր ձեռքբերումների տարի:

Ամփոփելով անցնող տարում արձանագրած մեր հաջողությունները՝ վստահաբար կարող եմ նշել, որ իրականացրած կրթական նախագծերն ու բարեփոխումները մեզ բերել են զարգացման նոր փուլ և աներկբա տալու են մեր գործունեության ընդլայնմանը համընթաց քայլելու նոր հնարավորություն։ Տեղական և միջազգային գործընկերության ամրապնդման ուղղությամբ ուրվագծել ենք նոր համագործակցության եզրեր և ավելի լավ ապագայի հուսալի հիմքեր: Եվ այս ամենը՝ ի շնորհիվ մեր ուսանողների և անձնակազմի յուրաքանչյուր անդամի:

Ակնհայտ է, որ մեզանից յուրաքանչյուրի անձնական նպատակները անբաժան են մեր երկրից, և բոլորիս երազանքը մեկն է՝ ապրել հզոր ու բարգավաճող Հայաստանում: Համոզված եմ, որ բոլորիս մտավոր ներուժի համադրմամբ իրականություն կդառնան համազգային մեր գաղափարներն ու հայրենանվեր նպատակները: 

Լիահույս եմ, որ համատեղ աշխատանքի և նպատակասլացության շնորհիվ 2024-ին մենք կհասնենք մեր նախանշած նպատակներին, որոնք անխուսափելիորեն կամրապնդեն ու կբազմապատկեն մեր հաջողություններն ու ձեռքբերումները:

Ընդգծելով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առանձնահատուկ խորհուրդը՝ պայմանավորված ապագայի հույսով ու հավատով, ցանկանում եմ, որ գալիք տարին իրականացնի նոր տարվա հետ կապված հույսերն ու սպասումները, լինի ստեղծագործ աշխատանքի ու առաջընթացի տարի։

Շնորհավո'ր Ամանոր և Սուրբ Ծնունդ,

Բոլորիս աներկբա հույս, անսասան հավատ և անսահման երջանկություն:

Արմեն Սարգսյան
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն