Նոր եռակողմ համաձայնագիր
Փետրվարի 25, 2021Ս/թ Փետրվարի 5-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի և Ստավրոպոլի Հյուսիսային Կովկասի դաշնային համալսարանի (https://www.ncfu.ru/glavnaya/) միջև կնքվեց եռակողմ համաձայնագիր՝ "Անդրկովկասյան հետազոտությունների կենտրոն" միջազգային հետազոտական լաբորատորիա ստեղծելու մասին:
Համաձայնագրի նպատակն է միավորել կողմերի կադրային, նյութատեխնիկական և տեղեկատվական ռեսուրսները՝ "Անդրկովկասյան հետազոտությունների կենտրոն" միջազգային հետազոտական լաբորատորիա ստեղծելու համար:
Սույն համաձայնագրի շրջանակներում կողմերը համատեղ հետազոտական նախագծեր կիրականացնեն հետևյալ ուղղություներով՝
- համատեղ հետազոտական ծրագրերի, պատմության, միջազգային հարաբերությունների, քաղաքագիտության ոլորտում նախագծերի իրականացում,
- գիտական խնդիրներ ուսումնասիրելու համար համատեղ ժամանակավոր հետազոտական թիմերի ձևավորում,
- գիտատեխնիկական տեղեկատվության, փաստաթղթերի, գրականության և մատենագիտական հրատարակությունների փոխանակում,
- համատեղ սեմինարների, գիտական կոնֆերանսների, աշխատանքային հանդիպումների անցկացում,
- համատեղ հոդվածների և զեկույցների հրապարակում, մասնագետների վերապատրաստում, պրակտիկայի կազմակերպում,
- դասախոսական կազմի, մագիստրանտների, ասպիրանտների և գիտական ղեկավարների փոխանակում: