Գլխավոր էջ





Անվտանգային նոր սպառնալիքներ․ Հայաստանն ու Արցախը անվտանգային նույն համակարգում

Հուլիսի 9, 2021

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում հուլիսի 6-ին «Ազգային անվտանգության քաղաքականության արդիականացման հիմնախնդիրները ՀՀ-ում» խորագրով հնգօրյա դասընթացի շրջանակում «Անվտանգային նոր սպառնալիքներ․ Հայաստանն ու Արցախը անվտանգային նույն համակարգում» թեմայով բանախոսեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։ Բանախոսության մեջ շեշտադրված էին այն հարցերը, թե Հայաստանի Հանրապետության առջև ինչ խնդիրներ են ծառացել,  և առաջարկվող որ լուծումներն են ավելի խելամիտ ու իրատեսական։

Քննարկման ընթացքում խոսվեց Արցախի խնդրի կարգավորման, բանակցությունների վերսկսման գործընթացի մասին։ Եթե խոսում են Հայաստանի Հանրապետության ու Արցախի անվտանգային նույն համակարգում գնտվելու մասին, ուրեմն պետք է կիրառվի ռեֆորմների այնպիսի գործիքակազմ, որը նույնը կլինի թե՛ Հայաստանի Հանրապետության,  թե՛ Արցախի համար։

Ամփոփման ընթացքում բանախոսն ու մասնակիցներն ունեցան չափազանց հետաքրքիր քննարկում և ուղենշեցին լուծման հետևյալ կետերը՝

  • պետական ինստիտուտների կայունացման գործընթացի մեկնարկ,
  • զինված ուժերի վերականգնում,
  • բարոյահեգեբանական ու ռազմահայրենասիրական դաստիարակության վերարժևորում, որի շնորհիվ կնվազի ՀՀ անվտանգային համակարգի զգայունությունն ու անկայունությունը։

 


ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին