Իտալիայի Տուշայի համալսարանի հետ համագործակցության նոր հեռանկարներ
Հունիսի 20, 2019
Ս. թ. հունիսի 15-21 Էրազմուս+ կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Բնապահպանություն և բնօգտագործում» ամբիոնը հյուրընկալեց Տուշայի համալսարանի պրոֆ. Ռաֆայել Կազային: Այցի ընթացքում քննարկվեցին մագիստրոսական ծրագրի շրջանակներում նոր մշակվող «Կիրառական հեռազննում» առարկայի կառուցվածքը, Հայաստանում գյուղատնտեսական հողահանդակների հեռազննման ուղղությամբ կրթական և գիտական աշխատանքների համադրման հնարավորությունները:
Այց կազմակերպվեց Վայոց Ձորի Աղավնաձոր համայնքում տեղակայված Տրինիտի կանիոն այգիներ՝ հեռազննման (ԱԹՍ և արբանյակային լուսանկարներ) տեխնոլոգիաների կիրառմամբ խաղողի այգիների էկոլոգիական վիճակի գնահատման և քարտեզագրման ուղղությամբ համագործակցության հնարավորություններին ծանոթանալու նպատակով: