Նոր միջազգային համագործակցություն Եվրասիայի միջազգային առևտրի պալատի հետ
Օգոստոսի 22, 2024
Օգոստոսի 22-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի՝ ի դեմս տնօրեն Արմեն Սարգսյանի, և Եվրասիայի միջազգային առևտրի պալատի նախագահի՝ ի դեմս դոկտոր Մեհդի Ազադվարիի միջև կնքվեց համագործակցության հուշագիր երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներնում կրթական և գիտական համագործակցություն նախաձեռնելու և առկա համագործակցության ինստիցուցիոնալ հիմքը ամրապնդելու նպատակով:
Համագործակցության շրջանակներում մասնավորապես կկազմակերպվեն փորձի փոխանակման ծրագրեր ուսուցման և հետազոտության ոլորտում, կիրականացվեն պրոֆեսորադասախոսական կազմի, անձնակազմի և ուսանողների շարժունության ծրագրեր, ամառային դպրոցներ, հեռահար դասընթացներ, կիրականացվեն համատեղ հետազոտական նախագծեր և գիտական հրապարակումներ:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին