Գլխավոր էջ





Նոր համագործակցություն «Սլայս Քոնսալթինգ» ընկերության հետ

Մարտի 17, 2021

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնտեսագիտության ամբիոնի նախաձեռնությամբ նոր համագործակցություն է մեկնարկել «Սլայս Քոնսալթինգ» ընկերության հետ, որը մատուցում է զանազան ծառայություններ բիզնեսներին՝ աջակցություն բիզնեսի զարգացմանը, օգնություն նորաստեղծ ընկերություններին (ստարտափ-ընկերություններին),  տրամադրում է խորհրդատվություն, իրականացնում է վերապատրաստում և քոուչինգ տարբեր ոլորտներում՝ մարկետինգ, թվային մարկետինգ, բրենդինգ, վաճառք, մարդկային ռեսուրսների կառավարում և այլն:

Ընկերության հիմնական նպատակն է օգնել ընկերությունների աճել և զարգացնել իրենց ներուժը՝ մասնավորապես օգտագործելով այնպիսի տեխնոլոգիաներ, ինպիսիք են թվային ինտեգրումը և agile նախագծերի կառավարումը:

Այսուհետ ԳԿՄԿ «Շուկայագիտություն» ՄԿԾ ուսանողները կարող են իրենց գիտահետազոտական պրակտիկան անցնել  «Սլայս Քոնսալթինգ» ընկերությունում՝ ձեռք բերելով գործնական հմտություններ և փորձառնություն ու դառնալ ավելի մրցունակ ժամանակակից աշխատաշուկայում: