Գլխավոր էջ





Նոր համագործակցություն «ԻՆՍԹԻԳԵՅԹ» ԳՀԶԿ ընկերության հետ

Հունվարի 24, 2022

Ս/թ հունվարի 21-ին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ղեկավարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում Հայաստանյան «Ինստիգեյթ» ԳՀԶԿ ընկերության  համահիմնադիր և գլխավոր ճարտարագետ՝ Վահագն Պողոսյանի և «Ինստիգեյթ» ԳՀԶԿ ընկերության Գործադիր տնօրեն Հ. Արզումանյանի հետ:


Հանդիպմանը ներկա էին ԳԿՄԿ տնօրեն Ա. Սարգսյանը, ուսումնական աշխատանքների գծով Ե. Զարգարյանը, ՏՏ բաժնի պետ Ա. Եղոյանը, արտաքին կապերի բաժնի պետ Ա. Հարությունյանը և արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ Ա. Պապիկյանը:


Հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ և «Ինսթիգեյթ» ընկերության համագործակցությունը մագիստրոսական կրթության, գիտահետազոտական գործունեության ինչպես նաև համատեղ միջազգային ծրագրերի  իրականացման ուղիները:


Քննարկումների ընթացքում կնքվեց փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակներում ԳԿՄԿ-ում կհիմնվի «Համակարգչային գիտություն և խելացի համակարգեր» ամբիոնը՝ «Կառավարման տեղեկատվական համակարգեր» մագիստրոսական կրթական ծրագիր իրականացնելու համար: Համագործակցությունը միտված է առավելագույնս հզորացնել գիտահետազոտական բաղադրիչը և ստեղծել ամուր կապ ԲՈՒՀ-երի և գործատուների միջև: