Գլխավոր էջ





Նոր համագործակցություն «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի հետ

Ապրիլի 30, 2021

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը և «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն կնքել են համագործակցության հուշագիր, որի շրջանակներում «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն պատրաստ է Կենտրոնի ուսանողների համար կազմակերպել մասնագիտական պրակտիկա բանկում՝ նպատակ ունենալով նպաստել ԳԿՄԿ ուսանողների գործնական ունակությունների և կարողությունների ձեռք բերմանը և զարգացմանը, ինչպես նաև աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստմանը:

Կենտրոնի մագիստրարուրայում սովորող բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները արդեն իսկ մասնագիտական պրակտիկա են անցնում «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ում: