Գլխավոր էջ





Նոր համագործակցություն ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի և Ֆրանսիայի Փոլ Սաբատիերի (Տուլուզ 3) համալսարանի միջև

Փետրվարի 25, 2016

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Ալբերտ Սարգսյանը և ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Սահակյանը  համագործակցության համաձայնագիր են կնքել Ֆրանսիայի Փոլ Սաբատիերի (Տուլուզ 3) համալսարանի հետ: Ըստ համաձայնագրի՝ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» մասնագիտության առաջին և երկրորդ կուրսի ուսանողները կարող են մեկ կիսամյակ սովորել Ֆրանսիայի Փոլ Սաբատիերի (Տուլուզ 3) համալսարանում, իսկ ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի ասպիրանտները՝ մինչև չորս ամիս տևողությամբ ուսումնառություն անցկացնել այնտեղ: