Նոր համագործակցություն Եվրասիա տնտեսական հետազոտությունների կենտրոնի հետ
Օգոստոսի 21, 2023Ս.թ. օգոստոսի 21-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում տեղի ունեցավ ԳԿՄկ տնօրեն Արմեն Սարգսյանի հանդիպումը Եվրասիա տնտեսական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Մեհդի Ազադվարիի հետ: Հանդիպման նպատակն էր քննարկել հնարավոր համագործակցության ուղիները օտարերկրյա ուսանողների ներգրավման համար:
ՀՀ ԳԱԱ արտաքին կապերի բաժին պետ Արուսյակ Հարությունյանը ներկայացրեց ԳԿՄԿ-ի՝ որպես հետազոտական համալսարանի տեսլականը, մագիստրոսական կրթական ծրագրերը, ինչպես նաև ԳԿՄԿ մասնագիտական ամբիոնների ներուժը և փորձը օտարերկրյա ուսանողների դասավանդման ոլորտում: Հանդիպման արդյունքում կողմերը երկուստեք որոշեցին կնքել փոխգործակցության հուշագիր համագործակցության ինստիցուցիոնալ հիմքը ամրապնդելու նպատակով և մեկնարկել տեղեկատվության փոխանակում արտաքին շահեկիցների ներգրավման համար:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին