Գլխավոր էջ





Նոր համագործակցություն հեռավար կրթության ոլորտում Ռուսաստանի ազգային հետազոտական համալսարանի բարձրագույն տնտեսագիտական դպրոցի հետ

Մայիսի 14, 2020
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը նոր համագործակցություն է մեկնարկել Ռուսաստանի ազգային հետազոտական համալսարանի բարձրագույն տնտեսագիտական դպրոցի հետ (https://www.hse.ru/en/en/) և կնքել է ցանցային համագործակցության պայմանագիր՝ առցանց դասընթացների միջոցով կրթական ծրագրերի իրականացման մասին: Այսուհետ լրացուցիչ կրթության համատեքստում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնտեսագիտության և կառավարման ամբիոնի ուսանողները կարող են գրանցվել բարձրագույն տնտեսագիտական դպրոցի առցանց դասընթացներին և այն բարեհաջող ավարտելու դեպքում ստանալ բարձրագույն տնտեսագիտական դպրոցի կողմից տրված հավաստագիր: Ստանձնած սոցիալական պարտավորություններին հավատարիմ այս տարի ԳԿՄԿ-ն ֆինանսավորել է ռուսերենի իմացության թեստավորումից առավելագույն միավորներ հավաքած 25 ուսանողների դասընթացների վճարը: