Գլխավոր էջ





Նոր մագիստրոսական ծրագիր ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում՝ Նեյրոֆիզիոլոգիա և տոքսինոլոգիա

Հունիսի 21, 2013

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային
 ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի Նեյրոֆիզիոլոգիա և տոքսինոլոգիայի ամբիոնը հայտարարում է 2013-2014 ուստարվա ընդունելություն՝ «Նեյրոֆիզիոլոգիա և տոքսինոլոգիա» մասնագիտությամբ։ Մագիստրոսական ծրագիրը ղեկավարում է ՀՀ ԳԱԱ Լ.Ա.Օրբելու անվ. ֆիզիոլոգիայի ինստիտուտը (www.physiol.sci.am), որտեղ կանցկացվեն հիմնական դասընթացները և գործնական պարապմունքները։ Ընդունվում են դիմումներ ինչպես ՀՀ քաղաքացի, այնպես էլ արտասահմանյան ուսանողների կողմից, որոնց համար դասախոսությունները կանցկացվեն անգլերեն լեզվով։
Մագիստրանտները կստանան հիմնավոր գիտելիքներ նեյրոֆիզիոլոգիայից, տոքսինոլոգիայից որպես տոքսիկոլոգիայի մաս, հոգեֆիզիոլոգիայից, կլինիկական կենսաքիմիայից, էլեկտրաֆիզիոլոգիայից, կուսումնասիրեն բուսական, կենդանական և մանրէաբանական տոքսինների կենսաքիմիան, քիմիան և ծագումնաբանությունը, նեյրոդեգեներատիվ պաթոլոգիաները, նեյրոէնդոկրին հարաբերությունները և հարակից բազմաթիվ այլ դիսցիպլինաներ։
Մագիստրատուրայի ուսումնական ծրագիրը ներառում է և հիմնարար բնույթի դասախոսություններ, որոնք կկարդան տվյալ ոլորտի բարձր որակավորմամբ մասնագետները, և փորձարարական աշխատանքներ լաբորատորիաներում։