Գլխավոր էջ





NEPC գլխավոր ասամբլեա

Ապրիլի 14, 2022

Ապրիլի 14-ին տեղի ունեցավ NEPC (Կրթական Քաղաքականության Կենտրոնների Ցանց) գլխավոր ասամբլեան, որին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի կողմից մասնակցում էր դեկան Ատոմ Մխիթարյանը:

Հեռավար հանդիպման ընթացքում հաստատվեցին կազմակերպության 2021թ.-ի ֆինանսական և ծրագրային հաշվետվությունները, 2022թ.-ի գործունեության պլանը և բյուջեն:

Հիշեցնենք, որ NEPC-ի անդամակցության շրջանակներում ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը մասնակցել է «Գլոբալ կրթության մոնիտորինգի զեկույց -2021» - ում ներառված առաջարկների փաթեթի մշակման աշխատանքներին, որտեղ ընդգրկված են կրթական քաղաքականությամբ զբաղվող կրթական և գիտահետազոտական տարբեր կառույցներ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներից: Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչն է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը, որը միացել է ցանցին 2021 թվականից:

NEPC-ի նպատակն է ստեղծել կրթական քաղաքականությամբ զբաղվող առաջատար կենտրոնների ցանց, որը, որպես կրթական քաղաքականության տեղական և տարածաշրջանային փորձառություն ունեցող գլոբալ դերակատար, միտված է նպաստելու բաց, ժողովրդավար, բազմամշակույթային և բազմակարծիք հասարակության ձևավորմանը:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին