Գլխավոր էջ





ԳԿՄԿ-ի մասնագետները ներկայացրել են հայաստանյան փորձը NEPC միջազգային համաժողովում

Դեկտեմբերի 8, 2023

Նոյեմբերի 28-30-ը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի պատվիրակությունը՝ ի դեմս դեկան Ատոմ Մխիթարյանի, կրթության որակի ապահովման բաժնի պետ, դոցենտ Նարինե Վարդանյանի և տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դասախոս Նարինե Մանուկյանի, մասնակցեց Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացած ամենամյա միջազգային համաժողովին, որը նվիրված էր կրթության որակի բարելավմանը անհավասարությունների ազդեցության նվազեցման միջոցով: Համաժողովը կազմակերպվել էր Կրթական Քաղաքականության Կենտրոնների Ցանցի (NEPC) կողմից:

Գիտաժողովի շրջանակներում Նարինե Վարդանյանն ու Նարինե Մանուկյանը հանդես են եկել բանավոր զեկուցմամբ՝ «Արտադպրոցական դաստիարակության համակարգի հիմնախնդիրները և դրանց օրենսդրական կարգավորումները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով:

Գիտաժողովին մասնակցում էին NEPC անդամ պետությունների ավելի քան 150 մասնակից:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին