Գլխավոր էջ





Թբիլիսիում մեկնարկել է ՄԵՆՎԻՊՐՈ ծրագրի շրջանակում կազմակերպված երկրորդ ամառային դպրոցը

Հուլիսի 13, 2022

Ս.թ. հուլիսի 11-14-ը Թբիլիսի քաղաքում ընթանում է ՄԵՆՎԻՊՐՈ ծրագրի շրջանակում կազմակերպված երկրորդ ամառային դպրոցը, որն անց է կացվում Վրաստանի համալսարանում։

MENVIPRO ամառային դպրոցն այս տարի «Շրջակա միջավայրի անվտանգության կայուն և նորարարական մոտեցումներ» խորագրով է։ Օրակարգը շատ հագեցած է, դասախոսություններով հանդես են գալիս ինչպես Վրաստանի, այնպես էլ ԵՄ գործընկերները՝ Իտալիայի Տուշայի համալսարանից, Լիսաբոնի տեխնիկական համալսարանից, Իտալիայի հետազոտությունների ազգային խորհրդից։

Դասախոսություններից բացի կազմակերպվել է նաև այցելություն Վրաստանի համալսարանի լաբորատորիա՝ ծանոթանալու ծրագրի շրջանակում ստեղծված նոր ենթակառուցվածքներին։

Ի թիվս ՄԵՆՎԻՆՊՐՈ ծրագրի ՀՀ գործընկեր այլ բուհերի՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի պատվիրակությունը ևս մասնակցում է ամառային դպրոցին։

Օրակարգը՝ ստորև:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին