Գլխավոր էջ





Համագործակցության հուշագիր Ռուսաստանի տուրիզմի և սերվիսի պետական համալսարանի հետ

Մայիսի 27, 2021

ՀՀ ԳԱԱ գիտակրթական կենտրոնն ընդլայնում է իր միջազգային համագործակցության շրջանակը: Ս.թ. մայիսի 27-ին համագործակցության հուշագիր կնքվեց Ռուսաստանի տուրիզմի և սերվիսի պետական համալսարանի հետ: ՌԴ է գործուղվել ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ պատվիրակությունը` ի դեմս կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանի, գիտական քարտուղար Մ.Սարգսյանի և տուրիզմի ոլորտի մագիստրոսական կրթական ծրագրերի ղեկավար Զ. Հայրյանի: 

Երկու կրթական հաստատությունների ղեկավարները ընդգծեցին համագործակցության կարևորությունը և հրատապությունը` հատկապես նկատի առնելով մեր երկրների միջև հաստատված բազմամյա բարեկամական կապերը, մեր երկու հաստատությունների միջև ձևավորված գործընկերային հաջողված փորձը, ինչպես նաև մեր երկրներում տարեցտարի տուրիզմի ոլորտի զարգացման միտումները:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Ա. Սարգսյանը նշեց, որ Կենտրոնը բաց է նոր առաջարկների, ծրագրերի համար, Հայաստան վերադառնալուն պես կստեղծի աշխատանքային խումբ` համագործակցության կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերն իրականացնելու համար:

Գործընկեր կազմակերպության ներկայացուցիչները քննարկեցին առաջիկա անելիքները` կապված համատեղ կրթական ծրագրեր ներդնելու, կրթական ծրագրերի բենչմարքինգի, սեմինարների, դասախոսությունների, գիտական նախագծերի իրականացման հետ և այլն: