Գլխավոր էջ





Հանդիպում ՈՒԳԸ-ՈՒԽ կազմի հետ 2024-2025 ուստարվա գործունեության պլանավորման նպատակով

Հուլիսի 10, 2024

Ս.թ հուլիսի 10-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ՈՒսանողական գիտական ընկերության և Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում ՈՒԳԸ-ՈՒԽ կազմի և ԳԿՄԿ դեկան Ատոմ Մխիթարյանի, հանրային կապերի և կարիերայի բաժնի պետ Լիլիթ Ադամյանի հետ:

Հանդիպման նպատակն էր՝ քննարկել 2024-2025 ուստարվա առաջին կիսամյակին նախատեսված գործողությունների պլանը, ուրվագծել առաջնահերթ անելիքները, նախանշել ուսանողական ինքնակառավարման մարմիններում ընդգրկված յուրաքանչյուր ուսանողի պատասխանատվության շրջանակը:

Ուսանողական խորհրդի նախագահ Արաքսյա Գևորգյանը, Ուսանողական գիտական ընկերության նախագահ Հռիփսիմե Խաչատրյանը, ՈՒԳԸ միջազգային կապերի գծով

փոխնախագահ Լուսինե Մխիթարյանը, ՈւԳԸ ընդհանուր հարցերի գծով
փոխնախագահ Լիանա Գյուրջյանը ներկայացրին նոր ուսումնական տարվա համար արդեն պլանավորած առաջիկա անելիքները, ուսանողական գիտաժողովների, սեմինարների, գիտահանրամատչելի դասախոսությունների և գիտական-կրթական ուղղվածություն ունեցող այլ միջոցառումների շարքը, տարբեր գիտական խմբերում ուսանողների ընդգրկման ռազմավարական քայլերը, ավագների ընտրության նոր կանոնակարգի նախագիծը և մի շարք այլ հարցեր:

Քննարկման արդյունքում որոշվեց նախատեսված միջոցառումների շարքը ներկայացնել ԳԿՄԿ տնօրենությանը, յուրաքանչյուր միջոցառման իրականացման համար ստեղծել հանձնաժողով՝ աջակցելու և կյանքի կոչելու ուսանողների գաղափարներն ու նախաձեռնությունները՝ ի նպաստ ԳԿՄԿ-ի երիտասարդական գիտական ներուժի զարգացմանը:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին