Հանդիպում Տուշայի համալսարանի դոցենտ Անդրեա Պետրոսելիի հետ
Մայիսի 23, 2019
Տուշայի համալսարանի տնտեսագիտության, ճարտարագիտության, հասարակության և բիզնես կազմակերպությունների դեպարտամենտ այցի ժամանակ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դասախոսներ Լիլիթ Սահակյանը և Գևորգ Տեփանոսյանը հանդիպել են դոցենտ Անդրեա Պետրոսելիին։ Դոցենտ Պետրոսելին ներկայացրել է ջրամատակարարման մեթոդները և մեխանիզմները, իր փորձը ջրային ավազանների կառավարման ոլորտում։ Ապա Լիլիթ Սահակյանը և Գևորգ Տեփանոսյանը ներկայացրել են Էկոկենտրոնի շրջակա միջավայրի երկրաքիմիայի բաժնում իրականացվող հետազոտությունները՝ ուղղված գետի ջրերի որակի, աղտոտման մակարդակի և պոտենցիալ ռիսկերի բնապահպանական մոնիտորինգին։ Համաձայնություն է ձեռք բերվել՝ հետագա համագործակցության և համատեղ նախագծերի իրականացման ուղղությամբ։