Գլխավոր էջ





Հանդիպում Տուշայի համալսարան մեկնող ուսանողների հետ

Մարտի 2, 2022

Ս.թ. մարտի 2-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ առցանց հանդիպում «Բնապահպանություն և բնօգտագործում» և «Գործարար վարչարարություն» ամբիոնների այն ուսանողների հետ, ովքեր 2021-2022 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում շարունակելու են իրենց ուսուցումը Իտալիայի Տուշայի համալսարանում Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում:

Հանդիպմանը ներկա էր նաև ԳԿՄԿ տնօրեն Արմեն Սարգսյանը, ով շնորհավորեց ուսանողներին և մաղթեց արդյունավետ ուսումնառություն՝ նշելով, որ Կենտրոնը պատրաստակամ է աջակցելու իր ուսանողներին ցանկացած հարցում: Արմեն Սարգսյանը կարևորեց նաև, որ Եվրոպայում ուսանողները ներկայացնելու են ոչ միայն ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը, այլև Հայաստանը և հայկական մշակույթը:

Կենտրոնի արտաքին կապերի բաժնի ղեկավար Արուսյակ Հարությունյանն էլ իր հերթին ընդգծեց, որ արտերկրում սովորող ուսանողները ներկայանում են որպես Կենտրոնի և Հայաստանի դեսպաններ, և կոչ արեց հավատարիմ մնալ իրենց կարևորագույն առաքելությանը՝ ցուցաբերելով բարձր առաջադիմություն և գերազանց արդյունքներ:

Հիշեցնենք, որ Էրազմուս+ մրցույթի արդյունքում «Բնապահպանություն և բնօգտագործում» և «Գործարար վարչարարություն» ամբիոններից ընտրվել էին հետևյալ ուսանողները՝


«Բնապահպանության և բնօգտագործում»

  • Ռոզա Թադևոսյան
  • Մարիամ  Գևորգյան

«Գործարար վարչարարություն»

  • Հմայակ Պողոսյան
  • Սյուզաննա Մնացականյան
  • Էվելինա Առաքելյան

 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին