Գլխավոր էջ





Հանդիպում Բոլոնիայի համալսարանի պատմության և մշակույթի ֆակուլտետի պրոֆեսոր Աննա Շիրինյանի հետ

Դեկտեմբերի 20, 2019

Ս/թ դեկտեմբերի 19-ին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արևելագիտության ամբիոնի վարիչ Ռոբերտ Ղազարյանի և դասախոս Կարոլինա Սահակյանի նախաձեռնությամբ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը հյուրընկալել էր Բոլոնիայի համալսարանի պատմության և մշակույթի ֆակուլտետի պրոֆեսոր Աննա Շիրինյանին:

Հանդիպման ընթացքում համաձայնություն ձեռք բերվեց շարունակելու համագործակցությունը Էրասմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում վերոնշյալ ֆակուլտետի և ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արևելագիտության ամբիոնի միջև: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև շարունակելու համագործակցությունը գիտակրթական այլ ուղղություններով: