Գլխավոր էջ





Հանդիպում «Հրանտ Դինք» հիմնադրամի ներկայացուցիչների հետ

Հուլիսի 2, 2018

Ս.թ հունիսի 15-ին ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի դասախոս Համո Սուքիասյանի և Շրջանավարտների հետ կապի և զբաղվածության բաժնի աշխատակից Միկիչ Փարսադանյանի նախաձեռնությամբ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում կազմակերպվել էր հանդիպում «Հրանտ Դինք» հիմնադրամի ներկայացուցիչների հետ: Հիմնադրամի պատվիրակությունը ներկայացրեց 2017-2019թթ. Հայաստան-Թուրքիա գիտական ճանապարհորդական, ուսումնառության և այլ դրամաշնորհային ծրագրերը: Հանդիպման ընթացքում հյուրերը պատասխանեցին դասախոսների և ուսանողների բազմաթիվ հարցերին: Հիմնադրամի ներկայացուցիչների և Գիտակրթական միջազգային կենտրոնի միջև ձեռք բերվեց բանավոր պայմանավորվածություն համագործակցությունը և նմանատիպ միջոցառումները շարունակական դարձնելու վերաբերյալ: