Հանդիպում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Բնապահպանություն և բնօգտագործում» ամբիոնի տարբեր տարիների շրջանավարտների հետ
Դեկտեմբերի 26, 2019«Շրջակա միջավայրի պաշտպանություն (բնապահպանություն)» կրթական ծրագրերի արդիականացում Հայաստանի և Վրաստանի համար» կարողությունների զարգացման Էրազմուս+ ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր հանդիպում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Բնապահպանություն և բնօգտագործում» ամբիոնի տարբեր տարիների շրջանավարտների հետ՝ քննարկելու «Բնապահպանություն և բնօգտագործում» մագիստրոսական կրթական ծրագրի առարկայական ծրագրերի բովանդակությունը, շրջանավարտների մասնագիտական ակնկալիքները մինչև ընդունվելը և գոհունակությունը ավարտելուց հետո: Մասնակիցները քննարկեցին նաև իրենց ստացած կրթության ուժեղ և թույլ կողմերը, խոսեցին այն մասին, թե ինչ գիտելիքներ, կարողություններ և հմտություններ են կիրառում իրենց աշխատանքային գործընթացում: Ուսումնական գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ շրջանավարտները տարբեր առաջարկներ ներկայացրին: