Գլխավոր էջ





Հանդիպում « Էրազմուս+» ծրագրով արտասահման մեկնող ուսանողների հետ

Հունվարի 22, 2019

Ս.թ. հունվարի 21-ին ԳԿՄԿ արտաքին կապերի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում ԳԿՄԿ տնօրեն պրոֆեսոր Ալբերտ Սարգսյանի, ԳԿՄԿ վարչակազմի և ամբիոնի վարիչների մասնակցությամբ, ովքեր հավաքվել էին՝ իրենց բարեմաղթանքը հղելու ԳԿՄԿ ուսանողներին, որոնք «էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրով 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը ուսանելու են եվրոպական համալսարաններում: ԳԿՄԿ տնօրեն Ալբերտ Սարգսյանը շնորհավորեց ուսանողներին և մաղթեց արդյունավետ ուսումնառություն՝ հիշեցնելով, որ Եվրոպայում ուսանողները ներկայացնում են ոչ միայն Գիտակրթական միջազգային կենտրոնը, այլ նաև Հայաստանը և հայկական մշակույթը: Մասնակիցները շնորհավորանքի խոսքեր և բարեմաղթանքներ հղեցին ուսանողներին, իսկ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը ևս մեկ անգամ ներկայացրեց ուսանողներից ակնկալվող հաշվետվության և հաղորդակցման եղանակները: