Գլխավոր էջ





Տեղեկատվական համակարգերի կառավարմանը և սպասարկմանը վերաբերող հանդիպում Իտալիայի Տուշայի համալսարանում

Մայիսի 29, 2019

2019 թվականի մայիսի 16-23-ը Եվրամիության Էրազմուս+ KA 107 ծրագրի շրջանակներում Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի պատվիրակության՝ Իտալիայի Տուշայի համալսարան այցի շրջանակներում եղան տարատեսակ հանդիպումներ, որոնց թվում ԳԿՄԿ տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Արմեն Սարգսյանը հանդիպեց Տուշայի համալսարանի ՏՏ համակարգերի սպասարկման բաժնի ցանցային տվյալների փոխանցման գրասենյակի ղեկավար Կլաուդիո Իտոյին և ՏՏ ծառայությունների մատուցման գրասենյակի ղեկավար Ջամպաոլո Պուգլիեսին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին տեղեկատվական համակարգերի կառավարմանը և սպասարկմանը վերաբերող հարցեր, սերվերային համակարգերի, ինչպես նաև ՏՏ ծառայաությունների տեսակների և հեռավար ուսուցման համակարգերի ներդրման և զարգացման հնարավորությունները։ Գրասենյակի աշխատակիցները ներկայացրին իրենց բաժնի աշխատանքները՝ կապված տվյալների և էլեկտրոնային համակարգերի հետ։