Գլխավոր էջ





Հանդիպում ՝ հայ-իրանական համագործակցության համատեքստում

Մարտի 18, 2016

Ս.թ. մարտի 18-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան ՀՀ ԳԱԱ նախագահ  ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության գիտության և բարձրագույն կրթության նախարարության պատվիրակությանը՝ քննարկելու կրթության ոլորտում հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:
Փոխադարձ ողջույնի խոսքերից հետո ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի առանձնահատուկ դերակատարու-թյունը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության ոլորտում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին մագիստրոսական և ասպիրանտական կրթության և հետագա համատեղ համագործակցության հնարավորությունները:
Կրթության ոլորտում հայ-իրանական համագործակցությունը խորացնելու նպատակով կողմերը համաձայնության եկան ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի և իրանական առաջատար բուհերի միջև համագործակցության համաձայնագրեր կնքելու մասին: