Գլխավոր էջ





Հանդիպում-քննարկում Էրազմուս+ ծրագրի շրջանակներում

Հունիսի 8, 2018

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) տեղի ունեցավ հանդիպում Թուլուզի (Ֆրանսիա) Համակարգչային գիտության ազգային ինստիտուտի (ՀԳԱԻ), ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (ԻԱՊԻ) և Գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) ներկայացուցիչների միջև, որը վարում էր ՀՀ ԳԱԱ փոխնախագահ ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը: Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել համատեղ իրականացվող Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի ընթացիկ աշխատանքները, հաջողությունները և խնդիրները, ինչպես նաև պլանավորել հետագա գործողությունները՝ նախապատրաստել և ներկայացնել առաջիկա գիտահետազոտական ծրագրերը։ Հրաչյա Ասցատրյանը (ԻԱՊԻ) ներկայացրեց ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ ասպիրանտների գրանցած հաջողությունները՝ համատեղ հոդվածները միջազգային գրախոսվող ամսագրերում և միջազգային գիտաժողովներում: Այնուհետև մասնակիցները քննարկեցին մագիստրոսական կրթության ժամանակակից մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները: Հանդիպման ավարտին մասնակիցները փաստեցին երկարամյա համագործակցության արդյունավետությունը և նախանշեցին համատեղ համագործակցության նոր հեռանկարները: