Հանդիպում՝ նվիրված կրեդիտային շարժունությանը
Դեկտեմբերի 23, 2015Ս. թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժինը հանդիպում էր նախաձեռնել «Էրազմուս+» ազգային գրասենյակի ներկայացուցիչների հետ, որոնք ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ մասնագիտական ամբիոնների և վարչական անձնակազմին «Էրազմուս+» ծրագրի K1 գործողության շրջանակներում ներկայացրին կրեդիտային շարժունությունը: «Էրազմուս+» ազգային գրասենյակի ղեկավար Լանա Կառլովան և աշխատակիցներ Անի Թորոսյանն ու Էդիթ Սողոմոնյանը հանգամանալից ներկայացրին ուսանողների, դասախոսների և վարչական անձնակազմի կրեդիտային շարժունության պայմանները, հասանելի ֆինանսավորման աղբյուրները, անհրաժեշտ փաստաթղթերի լրացման կարգը և այլն: Հանդիպումն անցավ քննարկումների և հարց ու պատասխանի ձևաչափով: