Հանդիպում ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում` նվիրված Հրանտ Դինքի մահվան 12 -րդ տարելիցին
Հունվարի 22, 2019Ս.թ. հունվարի 19-ին ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում նվիրված պոլսահայ մտավորական «Ակոսի» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի մահվան 12-րդ տարելիցին: Հանդիպումը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Երիտասարդ գիտաշխատողների խորհուրդը, «Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ-ն, և ՀՀ ԳԱԱ Ուսանողական գիտական ընկերությունը: Հանդիպումը բացեց ու օրվա առիթով խոսեց Համո Սուքիասյանն, ով հակիրճ ներկայացրեց ցերեկույթի նպատակն, իսկ այնուհետև հարթակը տրամադրեց օրվա բանախոսներին: Հանդիպման ընթացքում խոսեցին հայ-թուրքական հարաբերություններում Հրանտ Դինքի ունեցած ներդրման և դերի մասին: Հանդիպման բանախոսներն էին` ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող, պ.գ.թ. Արամ Սայիյանը և «Հրանտ Դինք» հիմնադրամի պատմության ծրագրերի համակարգող Վահագն Քեշիշյանը: Քննարկումներին ակտիվ մասնակցություն ունեցան ԳԿՄԿ ուսանողներն ու այլ բուհերի ներկայացուցիչները: Հանդիպումը ամփոփեց «Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը հույս հայտնեց, որ նմանատիպ հանդիպումները կլինեն շարունակելի, քանի որ շատ կարևոր է, որպեսզի մեր հասարակությունը իմանա այն նվիրյալների կյանքն ու գործունեությունը, ովքեր իրենց կյանք վտանգելով կարողացել են պահպանել և տարածել ազգային արժեքները: