Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ 2018թ. շրջանավարտների դիպլոմների հանձնման պաշտոնական արարողություն

Հոկտեմբերի 2, 2018

Ս.թ. սեպտեմբերի 29-ին ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի պատմության հերթական ամրագրումներից մեկն էր: 2016-2018 ուսումնական տարվա շրջանավարտները ստացան իրենց դիպլոմները: ՀՀ ԳԱԱ նախագահության դահլիճում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում ԳԿՄԿ վարչական աշխատողներն ու դասախոսներն իրենց ողջույնի և շնորհավորական խոսքերն ուղղեցին շրջանավարտներին: Ներկաները հնարավորություն ունեցան վայելելու Ա. Սպենդիարյանի անվ. երաժշտական դպրոցի տաղանդավոր սաների կատարումները քանոնով, որի առթիվ կենտրոնն իր շնորհակալությունն է հայտնում դպրոցի տնօրինությանը: Յուրաքանչյուր ուսումնական տարի կենտրոնը վերսկսում է իր գործունեությունը, վերաիմաստավորում գիտելիքի ու կրթության հավերժական արժեքը, գիտելիքով զինված ու կրթված քաղաքացի ունենալը: Այս ուրախալի առիթով ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի ողջ աշխատակազմը, պրոֆեսորադասախոսական անձնակազմը շնորհավորում է բոլոր շրջանավարտներին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ մագիստրոսի կոչում ստանալու կապակցությամբ՝ վստահ լինելով, որ ԳԿՄԿ-ում ուսանելու տարիները ծառայելու են յուրաքանչյուրի անձի զարգացմանը, մասնագիտական գիտելիքների ու մտածողության ձևավորմանը, ինչպես նաև կենտրոնի բարի համբավի շարունակական կերտմանը: