ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրանտները այցելեցին ՀՀ Ազգային ժողով
Դեկտեմբերի 5, 2017ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի դասախոս Սերգեյ Բագրատյանը, ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում, Կենտրոնի մագիստրանտների համար կազմակերպեց այցելություն ՀՀ Ազգային ժողով :
-Խորապես վստահ եմ, որ ուսանողությունն է յուրաքանչյուր պետության զարգացման կարևորագույն երաշխիքը, այսօրվա և հատկապես ապագայի հույսը: Հպարտ եմ իմ ուսանողներով՝ երկրի և քաղաքական կյանքի նկատմամբ նրանց դրսևորած մեծ հետաքրքրության և հոգացավության համար,- նշում է Բագրատյանը: