Գլխավոր էջ





«ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» -ի արտագնա դասաժամերը «ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈՒԿՏ»-ում

Ապրիլի 7, 2018

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Կառավարում» մասնագիտության հեռակա և առկա ուսուցման մագիստրանտները շարունակում են իրենց այցերը տարբեր արտադրություններ։ Մարտի 30-ին «Արտադրական մենեջմենթ»-ի հերթական արտագնա դասաժամերը անցկացրին «ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» որակյալ մսամթերք արտադրող ընկերությունում, որն արտադրությունն իրականացնում է եվրոպական բարձրակարգ սարքավորումներով, բարձրորակ հումքով, իրական ժամկետներով և հերմետիկ փաթեթավորմամբ՝ ընդառաջ գնալով նորարարություններին ու կատարելագործելով և՛ արտադրությունը և՛ տեսականին։ Ընկերությունն ունի ավելի քան 100 անուն արտադրատեսակ ։ Արտագնա դասաժամերը բավականին արդյունավետ էին.  հարցադրումների ակտիվ միջավայրում մագիստրանտները ձեռք բերեցին նոր գիտելիքներ, տեղում ծանոթացան ընկերության արտադրությանը, նորարարություններին։ Նրանք նաև նախատեսված համտեսի ժամի ընթացքում համտեսեցին և գնահատեցին մի քանի արտադրատեսակներ: Իսկ վերջում ընկերությունը ուսանողների համար փոքրիկ նվեր էր պատրաստել: Մագիստրանտներն իրենց գոհունակությունն են հայտնում «ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությանը՝ իրենց հյուրընկալելու և հետագա հնարավոր համագործակցության պատրաստակամության համար: