Գլխավոր էջ





Աշխատաշուկայի նոր պայմաններում ուսանողների և աշխատակիցների պատրաստվածությանը նվիրված դասախոսություն

Մայիսի 6, 2021

Ս.թ ապրիլի 29-ին  ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող Կ. Սահակյանի նախաձեռնությամբ և ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժնի աջակցությամբ ԳԿՄԿ մագիստրանտները հնարավորություն ունեցան մասնակցելու Մինաս Հանս Քեհյանի դասախոսությանը, որը տեղի ունեցավ «Keerk & Co» գրախանութ-սրճարանում:

Մինաս Հանս Քեհյանն ավելի քան 15 տարի իրականացնում է կառավարման խորհրդատվություն, հաստիքային դասավանդում, ՓՄՁ կառավարում և վերապատրաստում, բիզնես դասընթացներ, մասնագիտական դասախոսություններ և՛ Հայաստանում, և՛ նրա սահմաններից դուրս:

Դասախոսությունը նվիրված էր աշխատաշուկայի նոր պայմաններում  ուսանողների և աշխատակիցների պատրաստվածությանը:


Սեմինարի հիմքում ընկած էին հետևյալ խնդիրները.

  • չունե՞ք աշխատանքային փորձ․  խնդիր չէ, եթե ճիշտ ու գրագետ ներկայացնեք Ձեզ,
  • գեղեցիկ ձևանմուշներով CV-ին, իհարկե, գրավիչ է, բայց ոչ բավարար հարցազրույցի փուլ անցնելու համար,
  • հարցազրույցն այն հնարավորությունն է, որը պետք է ճիշտ օգտագործել՝ լավագույնս դրսևորվելու համար․ բաց մի՛ թողեք հենց հաջորդ հարցազրույցին պատշաճ ներկայանալու հնարավորությունը,
  • գործատուին ճիշտ ներկայանալու և բանակցություններ վարելու հմտություններ և այլն:


Դասախոսությունն անցավ անչափ ակտիվ՝ հարց-պատասխան ձևաչափով:

 


ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին