Գլխավոր էջ





Հայտարարություն Հեռավար դասընթացների մեկնարկի մասին

Դեկտեմբերի 3, 2014

ՀՀ ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն»-ի «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի ֆինանսավորմամբ, ՀՀԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը հայտարարում է հեռավար դասընթացների մեկնարկի և հեռավար դասընթացների գործերի ընդունելության մասին: 

Հեռավար դասընթացներին գրանցվելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը (մինչև ս.թ. դեկտեմբերի 14-ը): 

Դասընթացները մեկնարկում են ս.թ. դեկտեմբերի 15-ին՝ հինգ շաբաթ տևողությամբ: 

·  Այցելեք www.isec.am վեբկայք՝ Հեռաուսուցում բաժին կամ
   http://vle.sci.am/moodle/index.php 

·  Այնուհետև ընդհանուր դասընթացների բաժնում ընտրեք այն դասընթացը կամ
   դասընթացները, որոնց ցանկանում եք մասնակցել: 

·  distance@isec.am էլեկտրոնային հասցեին ուղարկեք Ձեր անձնագրի պատճենը,
   դիպլոմի պատճենը, կոնտակտային հեռախոսահամարը, ինչպես նաև այն
   դասընթաց/ներ/ի անվանումները, որոնց ցանկանում եք մասնակցել: 

·  Ձեր էլէկտրոնային փոստին կստանաք նամակ հետագա քայլերի ցուցումներով: