Կոնֆերանս «Հոգեբանական դիտարանում»
Հոկտեմբերի 19, 2016Սույն թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի հոգեբանության ամբիոնին կից «Հոգեբանական դիտարանում» տեղի ունեցավ մագիստրոսների հետազոտական պրակտիկայի ավարտին նվիրված կոնֆերանս: Հոգեբանական դիտարանի և «Ժեստ» հոգեբանական կենտրոնի սերտ և ջերմ համագործակցության արդյունքում մեր մագիստրանտները ձեռք բերեցին աշխատուշակային անհրաժեշտ գործնական հմտություններ: Կոնֆերանսին հնչեցին բազմաթիվ շնորհակալական խոսքեր, ինչպես նաև մեծ ցանկություն՝ շարունակելու իրենց մասնագիտական ուղին՝ ձեռք բերված գիտելիքների և հմտություններին համապատասխան: Կոնֆերանսի ավարտին մագիստրանտները լսեցին ամբիոնի վարիչ Նաիրա Հակոբյանի, իրավաբանական հոգեբան Մարիամ Մեհրաբյանի, մանկավարժ-հոգեբան Անի Ապիտոնյանի, լոգոպեդ Տաթև Համբայանի, սոցիալական հոգեբան Մարիամ Հերգնյանի մասնագիտական կարծիքները: Կոնֆերանսի ընթացքում քննարկվեցին նաև հոգեբանի բարոյաէթիկական նորմերի վերաբերյալ հիմնախնդիրները: