Գլխավոր էջ





Վերապատրաստման դասընթաց՝ նվիրված ՏՏ ոլորտին

Հուլիսի 4, 2017

Ս. թ. հուլիսի 1-ին «Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» ծրագրի պրոֆեսորադասախոսական կազմը մասնակցեց ՏՏ ոլորտին նվիրված վերապատրաստաման դասընթացի։ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ՏՏ բաժնի պետ Արմեն Սարգսյանը բացատրեց, թե ինչպես անցկացնել տեսակոնֆերանսներ BigBlueButton ծրագրով և պահպանել դրանց տեսաձայնագրությունները հետագա դիտման համար, ինչպես նաև որակյալ տեսաձայնագրություններ պատրաստել Camtasia ծրագրակազմով և Powerpoint ծրագրով ներկայացվող պրեզենտացիաներում ձայն օգտագործել։ Այս բոլոր գործնական հմտությունները հնարավորություն կընձեռեն դասախոսներին ստեղծել առավել որակյալ և ինտերակտիվ տեսաձայնային նյութեր՝ «Գործարար վարչարարություն» հեռավար մագիստրոսական կրթական ծրագրի ապագա ուսանողների համար հեռավար դասընթացները դարձնելով առավել հետաքրքիր և մատչելի: