Գլխավոր էջ





ԳԿՄԿ մագիստրանտներն այս տարի ևս կուսանեն Ֆրանսիայի Փոլ Սաբատիեի (Տուլուզ 3) համալսարանում

Սեպտեմբերի 20, 2017

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» մասնագիտությամբ երկրորդ կուրսի ուսանողներ Արթուր Մքոյանը և Վարդան Բաղդասարյանը կշարունակեն իրենց ուսուցումը  Ֆրանսիայի Փոլ Սաբատիեի (Տուլուզ 3) համալսարանում Էրասմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում:
Հիշեցնենք, որ երկու հաստատությունների միջև կնքված պայմանագրի հիման վրա ամբիոնն արդեն իսկ ունի ուսանողների փոխանակման փորձ. նախորդ տարի մագիստրանտների փոխանակման ծրագրով ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» մասնագիտությամբ 8 մագիստրանտ մեկ կիսամյակ ուսանեց Փոլ Սաբատիեի (Տուլուզ 3) համալսարանում:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ վարչակազմը հաջողություն է մաղթում Ֆրանսիա մեկնող մագիստրանտներին՝ մաղթելով նոր գիտելիքներ և փորձի ձեռքբերում: