Գլխավոր էջ





«Կենտրոնում ձևավորված ակադեմիական միջավայրը և մեզ դասավանդող պրոֆեսորադասախոսական կազմն ինձ համար լավագույնն են», - ԳԿՄԿ ուսանող Արուս Նիկոլյան

Հունիսի 13, 2022

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների և պատմության ամբիոնի 1-ին կուրսի ժպտերես ու շատ դրական լիցքեր հաղորդող ուսանողուհի Արուս Նիկոլյանն է:

Արուսը ԳԿՄԿ Ուսանողական խորհրդի նախագահն է, ով ակտիվորեն մասնակցում է Կենտրոնի տարբեր միջոցառումներին:

«ՀՊՄՀ-ի պատմության և իրավագիտության ֆակուլտետն ավարտելուց հետո մագիստրոսական կրթությունս որոշեցի ստանալ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում, քանի որ բացահայտել էի Կենտրոնի ակադեմիական կրթության առավելությունները, որոնք լայն հնարավորություններ են ընձեռում մրցունակ և որակյալ կրթություն ստանալու համար: Այժմ սովորում եմ ԳԿՄԿ քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների և պատմության ամբիոնում՝ որպես միջազգային հարաբերությունների մասնագետ: Նպատակս մեկն է՝ դառնալ նվիրյալ մասնագետ և ամենակարևորը՝ անմնացորդ նվիրվել հայրենիքիս և զբաղվել հայանպաստ գործունեությամբ»,- պատմում է Արուսը:

Ազատ ժամանակ Արուսը սիրում է ուսումնասիրել այլ երկրների պատմությունը, մշակույթը, լեզուն, իսկ լեզուներ սովորելն իր կյանքի ամենամեծ հետաքրքրություններից մեկն է։

Քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների և պատմության ամբիոնի ապագա ուսանողներին Արուսը խորհուրդ է տալիս շարունակաբար զինվել գիտելիքներով. չէ որ գիտելիքը միակ ուժն է, որը մարդուց երբեք հնարավոր չէ վերցնել, իսկ դրանց պրակտիկ ձեռքբերման և կիրառման բազում հնարավորություններ տալիս է հենց Կենտրոնը։

«Կենտրոնում ձևավորված ակադեմիական միջավայրը և մեզ դասավանդող պրոֆեսորադասախոսական կազմն ինձ համար լավագույնն են։ Սովորե՛ք սիրով, ընտրե՛ք ձեր հոգուն հարազատ մասնագիտություն ու բուհ, և դուք անխուսափելիորեն կկերտեք ձեր հաջողության ճանապարհը՝ ապահովելով շարունակական մասնագիտական զարգացումը»,- ոգևորությամբ նշում է Արուսը:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին