«ԳԿՄԿ-ն լայն հնարավորություններ է տալիս ծրագրավորման մասնագիտությունն ընտրած ուսանողների համար», - ԳԿՄԿ ուսանող Մարինե Բալյան
Օգոստոսի 29, 2022ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» ամբիոնի ժպտերես և խելացի շրջանավարտ Մարինե Բալյանն է, ով այժմ աշխատում է որպես ծրագրավորող:
Մարինեն բակալավրի իր կրթությունը ստացել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, իսկ ահա մագիստրոսական կրթությունը որոշեց ստանալ հենց ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում:
«Ընդունվելիս որոշել էի փոխել մասնագիտությունս, իսկ ընտրություն կատարելը բավականին դժվար էր: Հաշվի եմ առել երկրի տնտեսական վիճակը, աշխատավարձի չափն ու ընտրել Հայաստանում բարձր վարձատրվող մասնագիտություն:
ԳԿՄԿ-ն ընտրել եմ մագիստրոսական կրթական ծրագրի համար: Ուսումնասիրելով դաշտը՝ եկա այն եզրահանգման, որ ԳԿՄԿ-ն լայն հնարավորություններ է տալիս իմ մասնագիտությունն ընտրած ուսանողների համար, քանի որ ուսումնական ծրագիրը համապատասխանում է արդի ժամանակներին, և մենք հնարավորություն ունեինք սովորելու ծրագրավորման պահանջված լեզուներ»,- նշում է Մարինեն:
Իր հետաքրքրությունների մասին խոսելիս Մարինեն առանձնացնում է ֆիզիկան, ինչպես նաև ազատ ժամանակ նախընտրում է զբաղվել ընթերցանությամբ։
Մարինեն խորհուրդ է տալիս սովորել ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի մասնագիտությամբ հենց Կենտրոնում, քանի որ այն հագեցած է ժամանակակից սարքավորումներով և տեխնիկական միջոցներով, ինչը նպաստում է պրակտիկ տեխնիկակական գիտելիքների և հմտությունների ձևավորմանը: Մարինեն կարևորում է նաև Կենտրոնում դասավանդող գիտնական դասախոսների հետ շփումը, ովքեր ունեն տարիների հարուստ փորձ և գիտելիքների մեծ պաշար, որը փոխանցելով ուսանողներին՝ միանշանակ ծառայեցնում են մասնագիտական հաջողությունների ձեռքբերմանը:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին