Գլխավոր էջ





ԳԿՄԿ-ի ուսանողի հաջողությունները Տուշայի համալսարանում

Դեկտեմբերի 26, 2018

ԳԿՄԿ «Բնապահպանության և բնօգտագործում» ամբիոնի ուսանող Մարուսյա Առաքելյանը, որն այս պահին Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրով ուսանում է Իտալիայում՝ Տուշայի համալսարանում, հաջողությամբ ներկայացնում է ԳԿՄԿ-ը և ուսումնառության փայլուն արդյունքներ դրսևորում՝ մասնակցելով խմբային և անհատական շնորհանդեսների: Խմբային աշխատանքում յուրաքանչյուր խումբ, որտեղ ներգրավված էին տարբեր երկրների ներկայացուցիչներ, պետք է ներկայացներ մեկ երկրի վերաբերյալ հոդված։ Մարուսյա Առաքելյանի առաջարկությամբ իր խմբի անդամները, որոնք Բոսնիայից, Նորվեգիայից, և Թուրքիայից էին, ընտրել են Հայաստանին առնչվող հոդվածը։ Այն համապատասխանում էր չափորոշիչներին՝ նոր հրատարակություն էր և, բացի այդ, Տուշայի համալսարանի հետ համատեղ իրականացվել էր ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոսֆերային հետազոտությունների կենտրոնի կողմից։ Շնորհանդեսի ընթացքում խումբը ներկայացրել էր Հայաստանը, Ալավերդու հանքալեռնային արդյունաբերությունը և դրա հետևանքով առաջացած խնդիրները՝ հողի աղտոտվածությունը , տրանսֆեր գործոնը.  թունավոր տարրերի անցումը դեպի բույսի օրգանիզմ և հետագա ազդեցությունը մարդու առողջության վրա։

Շնորհանդեսներն այստեղ ,