Գլխավոր էջ





«Լավագույն գիտական նախագիծ-2013» մրցույթի հաղթող՝ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ աշխատակից Վահագն Աղաբաբյան

Դեկտեմբերի 29, 2013

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և ՀՀ ԳԱԱ-ի կողմից հայտարարված «Լավագույն գիտական նախագիծ-2013» մրցույթում հաղթողների շարքում էր ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ աշխատակից, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Ռադիոֆիզիկա և կապ» մասնագիտության շրջանավարտ Վահագն Աղաբաբյանը, ում նախագիծը տեխնիկական գիտությունների բնագավառում արժանացել է խրախուսական մրցանակի: Շնորհավորում ենք Վահագն Աղաբաբյանին և մաղթում նոր նվաճումներ գիտության բնագավառում: