Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ աշխատակիցը ստացել է Քեմբրիջի համալսարանի որակավորում անգլերեն լեզվի դասավանդման համար

Օգոստոսի 10, 2015

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ Արտաքին կապերի բաժնի պետ, անգլերեն լեզվի դասախոս Արուսյակ Հարությունյանը մասնակցել է Քեմբրիջի համալսարանի CELTA (մեծահասակներին անգլերեն լեզվի դասավանդում) վերապատրաստմանը և ստացել համապատասխան որակավորում և հավաստագիր: CELTA վերապատրաստումը Քեմբրիջի համալսարանի ամենամեծ ճանաչում ունեցող որակավորումներից մեկն է, որը տրվում է մեծահասակներին անգլերեն լեզվի դասավանդման ոլորտում: