Նոր գործընկերության համաձայնագիր՝ Ռուսաստանի ազգային հետազոտական համալսարանի բարձրագույն տնտեսագիտական դպրոցի հետ հեռավար կրթության զարգացման ոլորտում
Հուլիսի 8, 2020ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը ընդլայնում է համագործակցությունը Ռուսաստանի ազգային հետազոտական համալսարանի բարձրագույն տնտեսագիտական դպրոցի հետ (https://www.hse.ru/en/en/) և կնքել է հեռավար կրթության զարգացման ոլորտում գործընկերության համաձայնագիր՝ գիտակցելով համագործակցության զարգացման կարևորությունը հետևյալ ոլորտներում՝
- կրթության որակի բարելավում` ընդլայնելով հեռավար ուսուցման տեխնոլոգիաների և էլեկտրոնային ուսուցման՝ ներառյալ առցանց դասընթացների կիրառումը բուհի կրթական ծրագրերում և ուսումնական գործընթացում,
- կրթական ծրագրերի գրավչության խթանում,
- բարձրագույն տնտեսագիտական դպրոցի կողմից կազմակերպված կրթական իրադարձություններին, վեբինարներին, պրակտիկումներին և նմանատիպ այլ միջոցառումներին մասնակցության հնարավորություն համալսարանական գործընկերություն ծրագրի շրջանակներում` կրթության թվայնացման պրակտիկայի փոխանակման ուղղությամբ: