Գլխավոր էջ





Հաստատվեց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ինքնավերլուծության զեկույցում առկա թերությունների վերացման պլան ժամանակացույցը

Մարտի 2, 2017

Օրերս կայացավ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական խորհրդի ընդլայնված նիստ, որին մասնակցում էին նաև ԳԿՄԿ ստորաբաժանումների ղեկավարները, որոշ ամբիոնների վարիչներ և ուսանողներ:
Օրակարգի հիմնական թեման ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ինքնավերլուծության զեկույցում առկա թերությունների վերացման պլան ժամանակացույցի քննարկումն էր:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն, ֆիզ-մաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Սարգսյանը ներկայացրեց հավատարմագրման գործընթացի արդի վիճակը, ԳԿՄԿ բարեփոխումների պլանը, ապա գիտական խորհրդին ներկայացրեց նորաստեղծ Շրջանավարտների հետ կապերի և կարիերայի բաժնի ղեկավարին՝ իրավագիտության թեկնածու Լիլիթ Ղազանչյանին և հանրային կապերի նորանշանակ պատասխանատու, ԳԿՄԿ շրջանավարտ Միկիչ Փարսադանյանին:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ որակի ապահովման բաժնի պետ, բանասիրական գիտությունների թեկնածու Նարինե Վարդանյանը ներկայացրեց բարեփոխումների պլան-ժամանակացույցի հիմնական դրույթները և վերջինիս իրականացման ժամկետները: Արվեցին դիտարկումներ, որոնց համաձայն ևս մեկ անգամ վերանայվեցին բարեփոխումների պլանի իրականացման որոշ ժամկետներ:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը ներկայացրեց գործող միջազգային և ներպետական ծրագրերը և դրանց արդյունքում ձեռքբերված հաջողությունները:
Գիտական խորհուրդը հաստատեց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ինքնավերլուծության զեկույցում առկա թերությունների վերացման պլան ժամանակացույցը, հանձնարարվեց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ գիտական քարտուղար Մելինե Սարգսյանին ձևավորված աշխատանքային խմբերի հրամանները ներկայացնել տնօրենի հաստատմանը: