Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ին շնորհվել է հեռավար կրթության իրականացման իրավունք

Հունիսի 30, 2017

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով ՀՀ գիտակրթական միջազգային կենտրոնին շնորհվել է հեռավար ուսուցմամբ կրթություն կազմակերպելու իրավունք՝ «Գործարար վարչարարություն (կառավարում)» մասնագիտության գծով, 3 տարի ժամկետով: 2017-2018 ուսումնական տարում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնը և ՀՀ պետական կառավարման ակադեմիան մեկնարկում են «Գործարար վարչարարություն (կառավարում՝ MBA)» մագիստրոսական կրթական ծրագրով հեռավար ուսուցում՝ 2 բուհերի համատեղ դիպլոմի շնորհմամբ: Ուսման տևողությունը 2.5 տարի է: