ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն՝ «Կրթության բարելավում» ծրագրի մեկնարկի լուսաբանմանը նվիրված երկօրյա համաժողովին
Սեպտեմբերի 14, 2015Սեպտեմբերի 11-12-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ է «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի արդյունքների և «Կրթության բարելավում» ծրագրի մեկնարկի լուսաբանմանը նվիրված երկօրյա համաժողովը:
Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Վերջինիս խոսքով՝ համաժողովի նպատակն է վարկային ծրագրի թափանցիկության և հաշվետվողականության ապահովումը ոչ միայն ֆինանսական, այլև բովանդակային տեսակետից:
Չորրորդ կարևոր բաղադրիչը նորարարության մրցակցային հիմնադրամի շրջանակում ՀՀ 10 բուհերում ժամանակակից տեխնոլոգիական ծրագրերի իրականացումն է:
«Այս բաղադրիչի արդյունավետությանն է անդրադարձել նաև Համաշխարհային բանկի տնօրենը՝ ՀՀ փորձը մատնանշելով որպես օրինակելի»,-նշել է նախարարը:
Նորարարության մրցակցային հիմնադրամի շրջանակում ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը իրականացրել է հեռավար ուսուցում՝ նախատեսված հանրության լայն շրջանակների համար: Հեռավար ծրագրի ղեկավար Արուսյակ Հարությունյանը ներկայացրեց հեռավար կրթություն ծրագրի ընթացքում ձեռք բերված արդյունքները և հանրության դրական արձագանքը: