Գլխավոր էջ





ԳԿՄԿ մագիստրանտներն այցելեցին Արագածոտնի մարզ

Մարտի 12, 2020

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի հանրային կապերի և զբաղցածության բաժնի նախաձեռնությամբ և ուսանողական խորհրդի աջակցությամբ այս տարի ևս գարնանային տոներին ընդառաջ, ավանդույթի համաձայն, բարեգործական ծրագիր իրականացվեց այս անգամ ՀՀ Արագածոտնի մարզում։ Նախապես ընտրված մարզի ամենաանապահով և բազմազավակ 15 ընտանիքներին հատկացվեցին հագուստի և սննդի մեծ կապոցներ: Հատուկ շնորհակալություն ենք հայտնում «Նալբանդյան» ալյուրի գործրանին և «Արզնի» թռչնաբուծական ֆաբրիկային յուրաքանչյուր ընտանիքին 2 արկղ հավկիթ և 25 կգ ալյուր տրամադրելու համար։ Այցի ընթացքում մարզի ընթերցասեր գյուղերի մի քանի գրադարաններին հատկացվեցին նաև 300 կտոր տարբեր գրքեր:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և զբաղվածության բաժնի պետ Ա. Շահազիզյանը ողջունեց ներկաներին, շնորհավորեց գարնանային տոների կապակցությամբ՝ մաղթելով տոկունություն, արևշատություն և խաղաղություն իրենց ընտանիքներում:

- Հաջորդ տարի, երբ այս ծրագիրն իրականացնելիս մենք կրկին կարիքը կունենանք անապահով ընտանիքների ցուցակների, լիահույս եմ, որ ես ձեր անուններն այնտեղ այլևս չեմ գտնի,- նշեց Շահազիզյանը: